Լրահոս
Հասարակական
14:10
10.01.26
271

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: