Լրահոս
Քաղաքական
15:03
11.06.25
171

Ի՞նչ է կատարվում կուլիսներում. Փաշինյանի քաղաքականությունը սպասարկելու մեջ է կասկածվում արցախյան ՀԿ-ն

Արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի շուրջ կասկածելի վարկածներ են շրջանառվում: «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» անունով կազմակերպությունը, ըստ մի խումբ իրավապաշտպանների, Հայաստանի իշխանությունների հետ է համագործակցում՝ արցախյան ինստիտուտների կազմաքանդման նպատակով: 

Այդ կազմակերպության ղեկավարը պնդում է, որ գործընկերների կասկածներն անհիմն են, պարզապես ծանոթ չեն իրենց գործունեությանը: