Լրահոս
Տարածաշրջան
17:07
03.10.22
119

Հյուսիսային Օսիայում հայտարարել են Վրաստանի հետ սահմանին մարդատար մեքենաների հերթերի բացակայության մասին

Img default alt hy

Հյուսիսային Օսիայում «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանի անցակետում իրադրությունը կայունացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:

«Մարդատար տարանցիկ մեքենաների հերթը բացակայում Է»,-ասել Է Տոմաևը՝ հանդես գալով հոկտեմբերի 3-ին հանրապետության կառավարությունում անցկացված աշխատակազմի խորհրդակցության ժամանակ: Նա հավելել Է, որ անցած շաբաթվա ընթացքում «Վերին Լարս»  բազմակողմ ավտոմոբիլային անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել Է 19,7 հազար միավոր ավտոտրանսպորտ, 69,5 հազար մարդ:

Տոմաևը նաև հայտնել Է, որ ներկայում հանրապետության ճանապարհներին գրանցվել Է 1,4 հազար բեռնատար ավտոմեքենա: Անցած շաբաթվա սկզբին «Վերին Լարս» անցակետով Վրաստան մեկնել ցանկացողների հոսքի պատճառով հանրապետության ճանապարհներին գոյացել են տարանցիկ ավտոմեքենաներից բաղկացած բազմակիլոմետրանոց հերթեր: Հանրապետության մի շարք շրջաններում սահմանվել Է բարձր պատրաստության ռեժիմ, որը սահմանափակում Է մարդատար ավտոմեքենաների մուտքը նրա տարածք: Սա չի տարածվում Հյուսիսային և Հարավային  Օսիայի բնակիչների, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք տարածաշրջան են մեկնում հանգստի համար և ունեն համապատասխան փաստաթղթեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: