Լրահոս
Իրավական
22:30
29.11.25
302

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան հիվանդանոց չեն տեղափոխում

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել, ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Ղուկասյանին տեսակցելուց հետո: Արդեն 40 օր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով Շիրակից մի քանի տասնյակ աջակիցներ են այսօր Երևան եկել: