Լրահոս
Քաղաքական
21:35
04.10.22
128

Հրեշավոր հանցանք. նոր մանրամասներ՝ հայ գերիների գնդակահարության մասին

Միայն դատապարտող հայտարարությունները չեն կարող բռնել տասնամյակներով ատելությամբ սնված ադրբեջանցիների ձեռքը, քաղաքական պատժամիջոցներ են պետք, կարծում է Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Փաստաբանը տվյալներ ունի, որ գերիների գնդակահարության տեսանյութում երևացող Իշխանասարի դիրքում մինչև 9 հայ զինծառայող է եղել: Տեսանյութի 4 հայ ռազմագերիները փնտրվել են որպես անհետ կորածներ: Պաշտպանության նախարարությունը «Հայլուր»-ին հրաժարվում է ասել՝ նրանց մարմինները հանձնվել են հայկական կողմին, թե ոչ: