Լրահոս
Աշխարհ
17:40
23.11.24
180

Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել

Img default alt hy

Պերմում առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով է Պերմի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Պերմի երկրամասի Գրեմյաչինսկ քաղաքում բնակելի տանը: Հրդեհի մակերեսը կազմել է 72 քմ.։ Հրդեհի հետևանքով հայտնաբերվել է երկու դի։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհը սկսվել է էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների խափանման պատճառով։