Լրահոս
Հասարակական
10:09
06.10.22
146

Հրդեհ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Img default alt hy

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ջերմոցների մոտակայքում, այրվում է կոկոսի փոշի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի ջերմոցային տնտեսության տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել՝ 23:47-ին: Այրվել է մոտ 100 քմ տարածքում կուտակած կոկոսի փոշի։