Լրահոս
Աշխարհ
21:44
15.07.22
136

Հրդեհ է բռնկվել Իսպանիայի Մոնֆրագուե ազգային պարկում

Img default alt hy

Público թերթը հայտնում է, որ իսպանական Էստրեմադուրա ինքնավար համայնքում բռնկված հրդեհը տարածվել է Մոնֆրագուե ազգային պարկում, որի տարածքը կազմում է 18,4 հազար հեկտար:

«Օդային և ցամաքային ուժերը գործադրում են բոլոր ջանքերը՝ կանխելու հրդեհի տարածումը, որը սկսվել է հինգշաբթի օրը Կասերեսի Կասաս դե Միրավետե մունիցիպալիտետի մերձակայքում: Բայց, ի վերջո, կրակը չի հաջողվել կասեցնել, և այն հասել է Մոնֆրագուե ազգային պարկ»,- ասվում է հայտարարության մեջ։