Լրահոս
Հասարակական
16:47
22.11.25
175

Հրազդանում բախվել են «Toyota»-ն և «Honda»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Գոռ Ե․-ի վարած «Toyota» մակնիշի և 75-ամյա Համլետ Գ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։