Լրահոս
Իրավական
12:13
24.11.25
102

Հրազդանի կիրճում վիճաբանության ժամանակ քաղաքացին կտրող–ծակող առարկայով հարվածել է օտարերկրացուն

Img default alt hy

Հրազդանի կիրճում վիճաբանության ժամանակ քաղաքացին կտրող–ծակող առարկայով հարվածել է օտարերկրացուն։ Նա կալանավորվել է․ հայտնում են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող–ծակող առարկայի գործադրմամբ հարվածել է օտարերկրյա քաղաքացուն՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք: Հ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Վերջինս կալանավորված է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։