Լրահոս
Հայաստան
18:18
06.07.22
228

«Հրապարակ» օրաթերթը հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին»

Img default alt hy

«Oragir.news»-ը գրել է․

««Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի վնաս էր հասցրել։ Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող «Media.am» կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական «Factcheck.ge» կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները կամայականորեն որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր «Ֆեյսբուքին», որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։

Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով։ 

«Հրապարակը» դիմել էր դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարել է «Հրապարակ» օրաթերթի հայցը՝ հերքման պահանջի վերաբերյալ ու նաև վճռել․

««Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ որպես հայցվոր «Հրապարակ» օրաթերթի պատվին, արժանապատվությանը և բարի համբավին գրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում։ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»։