Լրահոս
Քաղաքական
14:52
04.10.22
87

Հովիկ Աղազարյանը «դպրոցն ավարտել է, 2 տարի հասունացել, նոր բանակ գնացել»

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է դպրոցն ավարտել ու բանակ գնալ: Ինքը «դպրոցն ավարտել, երկու տարի հասունացել, նոր բանակ է գնացել»:

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում Աղազարյանը հայտարարում էր, որ 18 տարեկան տղան այլևս ծնողինը չէ, հասարակությանն է:

Այսօր կրթության զարգացման ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից ՔՊ-ական պատգամավորն ասել է՝ «ճի՛շտ է, 18 տարեկան է երիտասարդը, բայց ինքը շրջանավարտ է»: