Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
08.07.25
148

Հուսով ենք՝ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կկնքվի խաղաղության համաձայնագիր. Ռուբիո

Img default alt hy

Հուսով ենք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած համատեղ հանդիպման ժամանակ։

«Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև 12-օրյա պատերազմը, որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որը կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի», — ընդգծել է Ռուբիոն։