Լրահոս
Աշխարհ
17:37
06.07.22
138

Հուրգադայում շնաձկների հարձակման պատճառը կարող է լինել ոչխարի մսով բեռնված նավի խորտակումը

Հուրգադայում շնաձկների հարձակման պատճառների վերաբերյալ միջազգային մամուլում շարունակվում են տարբեր վարկածներ շրջանառվել:

Ըստ որոշ աղբյուրների՝ շնաձկների՝ Սահլ Հաշիշ ափին մոտենալու պատճառը կարող է եղած լինել ոչխարի մսով բեռնված նավի խորտակումը: Այս դեպքը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ Սուդանի ծովափնյա հատվածում, որը մեկ կիլոմետր է հեռու ողբերգական դեպքի վայրից: