Լրահոս
Տնտեսական
11:43
07.01.26
185

Հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս

Img default alt hy

Հունվարի 1-ից՝ ինչպես գիտեք, հետվճարի չափը կազմում է 20%` մինչև 10,000 դրամ: Դուք կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն ինքնուրույն բարձրացնել այդքան չափով: Դրա համար պետք է պարզապես առևտուր իրականացնել անկանխիկ՝ ՀՀ-ում գործող առևտրի կետերից: Եթե մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca քարտով, ապա նրանք կարող են ստանալ 22% հետվճար՝ 20%-ի փոխարեն: Այս մասին ֆեյսբուքյան տեսայութում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։