Լրահոս
15:42
07.09.22
138

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ը հերքում է

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: