Լրահոս
Քաղաքական
22:10
10.06.22
166

«ՀՀ տարածք Ադրբեջանի զորքի ներխուժման հարցը բաց է մնում». Փաշինյանը ցավում է, Միրզոյանը՝ հիշեցնում

Հայաստանի իշխանության մտահոգությունն այն է, որ ՀԱՊԿ-ը այդպես էլ չի արձագանքել Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը: Երևանում՝ նախագահի նստավայրում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ է Արարատ Միրզոյանը այդ մասին խոսել:

6 երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը այնքան էլ կայուն չէ:

Հայաստանի վարչապետի հետ ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել նախարարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմով քննարկումների արանքում: Այդ ընթացքում ռուսական լրատվամիջոցներին հասցրել է ճեպազրույց տալ Ռուսաստանի արգործնախարարը: Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ընդլայնման մասին հարցին պատասխանելով նշել է, որ կարևորը որակն է, ոչ թե քանակը: