Լրահոս
Քաղաքական
15:00
08.01.26
1 064

ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել. «Մեր ձևով» շարժման խոսնակ

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների,

ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։

Իսկ ո՞րն էր պարճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:

Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:

Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»: