Լրահոս
Հայաստան
21:33
15.07.22
149

ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել

Img default alt hy

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։

Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։