Լրահոս
Միջազգային
16:02
10.06.22
184

«ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքի ներխուժման հարցը բաց է մնում».ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ

 

«Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը բաց է մնում», այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հակառակ դրան, հունվարին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին: Բաղրամյան 26-ում՝ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած նիստից հետո ստորագրվել է առաջիկա երեք տարիների ՀԱԿՊ-ի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդատվության ծրագիրը: