Լրահոս
Քաղաքական
23:15
05.06.25
160

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Բրյուսել գործուղելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ ունենալու համար 2025 թվականի հունիսի 10-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին և Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին»,- նշված է կարգադրության մեջ: