Լրահոս
Քաղաքական
21:50
03.10.22
108

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրյուսելում խոսել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների մասին

Img default alt hy

Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ԱԽ քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից

«Արմեն Գրիգորյանը հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զիված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերենտարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխանտարածքից:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել։

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական  կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին»,- նշված է հաղորդագրությունում: