Լրահոս
Քաղաքական
21:15
08.11.24
181

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները

Img default alt hy

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:

Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Գաբրիելուս Լանդսբերգիսին հետագա գործունեությունում: