Լրահոս
Հասարակական
12:20
06.07.22
279

ՀՀ ԱԱԾ-ն հետապնդումներ է իրականացնում «Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի նկատմամբ

Img default alt hy

«Պահեստազորի սպաներ» շարժումը, «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժումը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Հայ ազգային գվարդիա» ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ն, «Վերադարձ» հիմնադրամը հանդես են եկել հայտարարությամբ․

«Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:

Այս անգամ թիրախում է «Hayeli.am-«Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:

Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:

Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, <<Երկիր-մեդիա>>-ն, <<5-րդ ալիք>>-ը, <<168.am>> -ը, և ցանկը շարունակելի է:

Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;

Փաստորեն այս մեթոդներով է <<ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի>>:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.

- մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,

- ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,

- այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:

Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝

ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից»: