Լրահոս
Սպորտ
14:31
05.10.22
93

Հայտնի են ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանիների կազմերը աշխարհի առաջնության համար

Img default alt hy

Հայաստանի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանիները կմասնակցեն աշխարհի առաջնությանը:

Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է  հավաքականների կազմերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի կազմում ընդգրկված են` 60 կգ` Տիգրան Մինասյան,  63 կգ` Հրաչյա Պողոսյան,  67 կգ` Սահակ Հովհաննիսյան,  72 կգ` Շանթ Խաչատրյան,  77 կգ` Մալխաս Ամոյան,  82 կգ` Գագիկ Հակոբյան,  87 կգ` Գևորգ Թադևոսյան,  97 կգ` Հայկ Խլոյան:

Իսկ ազատ ոճայիները կպայքարեն հետևյալ կազմով` 57 կգ` Մանվել Խնձրցյան,  61 կգ` Արսեն Հարությունյան,  65 կգ` Վազգեն Թևանյան,  70 կգ` Արման Անդրեասյան,  74 կգ` Հրայր Ալիխանյան,  79 կգ` Արման Ավագյան,  86 կգ` Կնյազ Իբոյան,  92 կգ` Սերգեյ Սարգսյան,  97 կգ` Հովհաննես Մաղաքյան:

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի իսպանական Պոնդևեդրա քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 17-ին և կեզրափակվի` 23-ին: