Լրահոս
Հասարակական
23:39
08.09.22
141

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դին

Img default alt hy

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճում ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ից բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դիակն է: Կատարվում է նախաքննություն: