Լրահոս
Քաղաքական
19:05
08.11.24
262

Հայկական Շուշիում արդեն 222 ադրբեջանական ընտանիք է ապրում

Img default alt hy

Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ այս գործընթացը կշարունակվի և կավարտվի առաջիկա ամիսներին։ Ընդհանուր առմամբ, Շուշի է տեղափոխվելու 270 ընտանիք։