Լրահոս
Տնտեսական
21:54
13.06.22
263

Հայկական միրգ-բանջարեղենը Լարսում փչանում է. գյուղացին սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Արարատյան դաշտավայրում շուտով կսկսվի ծիրանի բերքահավաքը, բայց գյուղացիները սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին: Բերքանուշ և Բաղրամյան գյուղերում մեկ շաբաթից ծիրանը հավաքելու են ու դեռ չգիտեն՝ կկարողանա՞ն արտահանել քաղցրահամ միրգը:

Կարմրաթուշ ծիրանի հիմնական սպառողը Ռուսաստանն է, բայց այդ երկիր տանող միակ ճանապարհը՝ Լարսը, ծանրաբեռնված է: