Լրահոս
Իրավական
16:57
08.07.22
310

Հայկ Մարությանն ահազանգել է ոստիկանություն. պարզաբանում

Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաև ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել», հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: