Լրահոս
Հասարակական
18:30
30.11.25
360

Հային գրկելը Ադրբեջանի ազգային անվտանգության հարց է

Այս շաբաթ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհի աստղ» մրցույթի եզրափակչում տեղի ունեցած մի դիպված: Ժյուրիի անդամներից ադրբեջանցի Սամիրա Էֆենդին 12 միավոր էր տվել  Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին, գրկախառնվել նրա հետ: 

Դրան հաջորդել էր իսկական տեղեկատվական գրոհ՝ ընդդեմ Էֆենդիի, սոցիալական ցանցերում երգչուհին մինչև հիմա քննադատվում է, հնչում են անգամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:  Էֆենդին ստիպված է հրապարակավ արդարանալ։