Լրահոս
Քաղաքական
21:00
05.10.22
197

Հայերի արյունից թանկ ադրբեջանական գազը. Եվրոպան դատապարտում է Բաքվին, բայց չի պատժում

«Ինչն է ավելի կարևոր՝ հայերի արյո՞ւնը, թե՞ Ադրբեջանի գազը», Եվրախորհրդարանում հարցրել են ԵՄ գլխավոր դիվանագետին: ժոզեֆ Բորելը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը, բայց հայտարարել է, որ Ադրբեջանի հետ վերջերս կնքված գազային պայմանագրից չեն հրաժարվելու և պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ չեն սահմանելու:

Բորելի հայտարարությունից ժամեր անց ռուսական գազից զրկված Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 8-րդ փաթեթը: