Լրահոս
Քաղաքական
15:20
02.10.22
169

Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան․ Թաթոյան

Img default alt hy

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

«Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան` թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը:

Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:

ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ:

Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»: