Լրահոս
Քաղաքական
12:40
08.09.22
109

Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը. Խաչատուրյան

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։