Լրահոս
Քաղաքական
23:45
10.07.25
253

Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Մեսրոպ Առաքելյան

Img default alt hy

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.

Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։

Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։ Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․

Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին։

Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ։