Լրահոս
Առողջապահական
13:07
13.06.22
96

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 38 դեպք

Img default alt hy

Հայաստանում հունիսի 6-12-ն  ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 44-ի, որից 412 հազար 668-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: