Լրահոս
Հասարակական
19:45
04.07.22
133

Հայաստանում երեխաների մոտ արձանագրվել է գերքաշության թվերի աճ

Img default alt hy

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 1975 թվականից մինչև 2016 թվականը մանկական գերքաշության թվերը քառակի աճել են:

2015 թվականին Հայաստանում իրականացված հետազոտությամբ մինչև 5 տարեկան երեխաների մոտ արձանագրվել է 14 տոկոս գերքաշություն, իսկ ընդամենը 4 տարի անց արդեն մյուս` 7-9 տարեկանների տարիքային խմբում արձանագրվել է արդեն 27,7 տոկոս գերքաշություն: