Լրահոս
Հասարակական
17:15
08.03.23
160

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Img default alt hy

Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝ մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև: