Լրահոս
Հասարակական
16:30
08.01.26
572

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

Img default alt hy

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ USTravelDocs.com։

Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»: