Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
27.02.23
120

«Հայաստանն ու Ադրբեջանը օնլայն դիվանագիտության են անցել». Բայրամով

 

«Հայաստանն ու Ադրբեջանը անցել են օնլայն դիվանագիտության»: Այս ձևակերպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովինն է: Նա լրագրողների հետ զրույցում մեղադրել է Հայաստանին՝ անտեղի պատճառաբանություններով խաղաղության գործընթացին լուրջ վնասներ հասցնելու համար, ինչի հետևանքով է, ըստ Բայրամովի, ձևավորվել, այսպես կոչված, օնլայն դիվանագիտությունը, երբ կողմերը մեկը մյուսին իրենց պայմաններն են ներկայացնում առցանց: