Լրահոս
Շոու բիզնես
17:00
10.03.23
182

Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես Ուկրաինային. Սերժ Թանկյանը՝ ԱՄՆ-ին

Img default alt hy

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ քաղաքականությանը` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ:

«Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետությանը, որովհետև նա նավթ է վաճառում Եվրոպային կամ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի: Սա Ալիևին ինքնավստահություն է տալիս իրականացնելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես Ուկրաինային»,- «Թվիթերում» գրել է Սերժ Թանկյանը: