Լրահոս
Իրավական
22:45
10.01.26
470

Հայաստանի կառավարության էլփոստի համակարգը կոտրվել է, տվյալների արտահոսքը վաճառքի է հանվել․ Գոհար Մելոյան

Img default alt hy

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։

Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ։

Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝

1․ կատարված պատճառված վնասը գնահատելու,
2․ մաքսիմալ նվազեցնելու,
3․ մեղավորներին բացահայտելու և

4․ պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»։