Լրահոս
Քաղաքական
15:15
05.10.22
92

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի. Ալիև

Img default alt hy

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում  է  «Sputnik Азербайджан»-ը։

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով», - ընդգծել  է  նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ « Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երևանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, և կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։

«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում», - փաստացի սպառնացել է  Ալիևը: