Լրահոս
Սպորտ
19:10
16.11.24
207

Հայաստանի հավաքականը ժամանել է Ռիգա

Img default alt hy

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Մեր հավաքականն արդեն ժամանել է Ռիգա, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին:

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում: