Լրահոս
Սպորտ
20:58
11.06.22
201

Հայաստանի հավաքականը պարտվեց նաև Ուկրաինային․ Ազգերի լիգա

Img default alt hy

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։

Այս խաղից հետո մեր հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, իսկ Ուկրաինան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Շոտլանդիայի դեմ հունիսի 14-ին, Երևանում։ Հաղորդում է ArmSport. am-ը։