Լրահոս
Քաղաքական
13:52
03.10.22
105

Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր Բրյուսել է մեկնում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ: 

Մինչ այս Գրիգորյանը Միացյալ Նահանգներում էր, այնտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակի ներկայացուցիչների հետ: