Լրահոս
Քաղաքական
21:07
11.06.25
211

«Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ, գրասենյակում դրված է. Իշխան Սաղաթելյան

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կապահովի Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար իր 28 պատգամավորների ստորագրությունը՝ հենց սկսվի այդ գործընթացը: 

Այս հայտարարությունը այսօր վերահաստատել է խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ շուրջ 1 ժամ տևած բանակցություններից հետո: