Լրահոս
Տարածաշրջան
14:00
09.09.22
124

Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը ժամանակավորապես չի գործելու

Img default alt hy

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։