Լրահոս
Քաղաքական
12:45
22.11.25
166

Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը

Img default alt hy

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի նոյեմբերի 22-26-ը:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:

Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: