Լրահոս
Քաղաքական
18:20
03.10.22
101

Հայ զինվորների գնդակահարությունը չի շեղում ՀՀ կառավարությանը «խաղաղության օրակարգից»

Ադրբեջանական վայրագությունների մասին նոր տեսանյութերն ապացուցում են, որ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Սա ենք հասկանում Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությունից: 

Մինասյանը մասնակցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին, որին ներկա ՔՊ-ական պատգամավորներից որևէ մեկը բառ չի ասել հայ զինվորների նկատմամբ թշնամու խայտառակ գործողությունների մասին: