Լրահոս
Սպորտ
10:54
23.11.25
272

Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Դեաֆլիմպիկ խաղերում

Img default alt hy

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 60 կգ Սարգիս Սարգսյանը նվաճել է բրոնզե մեդալ Դեաֆլիմպիկ խաղերում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին պայքարը կսկսեն ազատ ոճայինները:

Խաղերն ընթանում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Խաղերում ընդգրկված է 20 մարզաձև, որին մասնակցում է 78 երկրի 3081 մարզիկ։